ԿԻՆ: Ինտիմ
Սեռական աններդաշնակություն. պատճառները պարզաբանում է սեքսապաթոլոգը
![Սեռական աններդաշնակություն. պատճառները պարզաբանում է սեքսապաթոլոգը Սեռական աններդաշնակություն. պատճառները պարզաբանում է սեքսապաթոլոգը](up/article/big/file_25980_7445783.jpg)
Թե ի՞նչ է իրենից ներկայացնում զույգերի մոտ սեռական աններդաշնակությունը, ե՞րբ է նման խնդիր առաջանում եւ ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ LADYNEWS.am-ը փորձեց պարզել Երևանի պետական բժշկական համալսարանի սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, բճշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Սեւադա Հակոբյանից:
Սեռական աններդաշնակություն ասվածը դարձել է այն «ունիվերսալ արդարացումը», որը կիրառվում է զույգերի ունեցած սեքսուալ խնդիրները բնորոշելու նպատակով:
«Սեռական աններդաշնակությունն առաջանում է ամուսնական զույգերի մոտ՝ իրական խոչընդոտ դառնալով նրանց հետագա սեռական կյանքին: Դա մեծ խնդիր է եւ պայմանավորված է մի շարք գործոններով. ամենատարածվածներից մեկը կոնստիտուցիոնալ գենետիկ տիպի սեքսուալ աններդաշնակությունն է, այն պայմանավորված է տղամարդու կամ կնոջ սեռական կոնստիտուցիայի տիպերի տարբերությամբ, այն է՝ ամուսինը ունի ուժեղ տիպի սեռական կոնստիտուցիա, կինը՝ թույլ: Սա վերաբերում է նաեւ սեքսուալ պահանջմունքներին, երբ տարբերվում են տղամարդու եւ կնոջ սեռական պահանջմունքները՝ առաջացնելով սեռական աններդաշնակություն: Սեռական աններդաշնակություն կարող է առաջնալ նաեւ գուրգուրանքների թույլատրելիության շրջանակների տարբերությամբ, այսինքն՝ ամուսնու համար հաճելի է գուրգուրանքների մի շրջանակ, կնոջ համար մի այլ՝ ավելի սահմանափակ շրջանակ»,-պարզաբանեց սեքսապաթոլոգը:
Մասնագետի խոսքով՝սեռական աններդաշնակության առաջացման պատճառ կարող են հանդիսանալ նաեւ ամուսինների բնավորությունների տարբերությունները. «Սա կարող է վերաբերել սոցիոգեն եւ փսիխոգեն գործոնների միջոցով առաջացած սեքսուալ խանգարումների ոլորտին, երբ կտրականապես տարբերվում են զույգերի մտածողությունները, աշխարհհայացքը եւ մոտեցումները այս կամ այն խնդրին»:
Սեւադա Հակոբյանին երկայացմամբ՝ կանացի գործոններից սեռական աններդաշնակությանը մեծապես նպաստում է եւ պատճառ հանդիսանում կուսական ամուսնությունը. «Երբ կինը երկար ժամանակ մնում է կույս, սեռական կյանքը չի ստացվում: Կնոջ մոտ առաջանում է կոիտոֆոբիա՝ վախ սեռական հարաբերությունից, ինչպես նաև վագինիզմ՝ հեշտոցամկանների կծկումը, որն անհնար է դարձնում սեռական կյանքը: Այս պարագայում ամուսնու մոտ երկրորդային ճանապարհով հնարավոր է՝ առաջանան սեքսուալ խանգարումներ՝ պայմանավորված դեզինֆորմացիայով. տղամարդը, չիմանալով, որ նման խնդիրներ կան, սկսում է իրեն վերագրել այդ ոչ բավարար «տղամարդկայնությունը» եւ արդեն տղամարդու մոտ է առաջանում սեքսուալ դիսֆունկցիա»:
Մասնագետի խոսքով՝ իրենց շատ են դիմում նաեւ տղամարդիկ, ովքեր ունենում են էրեկցիայի խանգարումներ, վաղաժամ սերմնաժայթքումներ. «Սա եւս նպաստում է սեռական աններդաշնակության, երբ տղամարդը չի կարողանում «ղեկավարել» սերմնաժայթքումը, մինչեւ կնոջը հոգեսեքսուալ բավարարում պատճառելը»:
Սեւադա Հակոբյանը անդրադարձավ նաեւ ինտիմ հիգիենայի ճիշտ պահպանմանը՝ նշելով, որ սա եւս կարող է խնդրի առաջացման պատճառ հանդիսանալ. «Նման դեպքերում առաջանում է սեքսուալ ավերսիա, այսինքն՝ կինն սկսում է խուսափել սեռական հարաբերություններից, իսկ պատճառն էլ այնքան պարզ է՝ ամուսնու մոտ ինտիմ հիգինեայի որեւէ մասնիկի ոչ ճիշտ պահպանումը»:
Սեքսապաթոլոգի հավաստիացմամբ՝ եթե զույգերը համարձակություն ունենան դիմելու մասնագետի, ապա այս բոլոր խնդիրներն էլ կարելի է բուժել, որից հետո իդեալականապես վերականգնվում է զույգի ներդաշնակությունը: Ամփոփելով թեման՝ Սեւադա Հակոբյանը նշեց՝ զույգերը պետք է իմանան՝ ցանկացած խնդիր իր լուծումն ունի: Ի վերջո, խորհուրդ տվեց ամուսնանալ սիրելով՝ անպայման ստեղծելով մարդկային ճիշտ փոխհարաբերություններ:
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![Ինչո՞ւմ է կայանում կնոջ սեքսուալությունը. urolog.am Ինչո՞ւմ է կայանում կնոջ սեքսուալությունը. urolog.am](up/article/small/file_52567_1906467.jpg)
Չնայած սեքսուալության և նրա դրսևորման նորմաների մասին գիտնականների և փիլիսոփաների բազմաթիվ ձևակերպումներին՝ հասարակության մոտ պահպանվում են այս բառի փոքր-ինչ այլ պատկերացումներ: Հենց հասարակությունն է որոշում...
![](images/calendar.png)
![Դիսպարեունիա՝ ցավոտ սեռական ակտ, որը խանգարում է ապրել միլիոնավոր կանանց. news.am Դիսպարեունիա՝ ցավոտ սեռական ակտ, որը խանգարում է ապրել միլիոնավոր կանանց. news.am](up/article/small/file_35500_2603336.jpg)
Դիսպարեունիան ցավով ուղեկցվող սեռական ակտ է, որով տառապում են բազմաթիվ կանայք, ովքեր, սակայն, չեն կիսվում իրենց խնդիրներով՝ չնայած այն հանգամանքին, որ այս խնդրի բուժումը շատ պարզ է եւ...
![](images/calendar.png)
![Ինչու են տղամարդիկ առավել ակտիվ առավոտյան, իսկ կանայք՝ երեկոյան Ինչու են տղամարդիկ առավել ակտիվ առավոտյան, իսկ կանայք՝ երեկոյան](up/article/small/file_30046_8299854.jpg)
Առավոտյան ժամը 5-ը: Մինչ տղամարդը բացում է աչքերը, նրա տեստոստերոնի մակարդակը ակտիվության գագաթնակետին է գտնվում: Դա այն պատճառով է, որ հիպոֆիզը՝ էնդոկրինային գեղձը, որը գտնվում է ուղեղի հիմքում և ղեկավարում...
![](images/calendar.png)
![Գիտնականները հայտնաբերել են կանանց առավել զգայուն էրոգեն գոտիները. news.am Գիտնականները հայտնաբերել են կանանց առավել զգայուն էրոգեն գոտիները. news.am](up/article/small/file_31207_5231380.jpg)
Շատ տղամարդիկ ընդունում են, որ դեռեւս նրանց համար գաղտնիք է, թե ի՞նչն է կնոջն ավելի գրգռում, եւ թե նրա մարմնի կոնկրետ որ մասերն են մեծ ուշադրության արժանի։ Այժմ կանադացի գիտնականները կարող են տալ այս հարցերի պատասխանները...
![](images/calendar.png)
![Ի գիտություն աղջիկներին. կարելի՞ է սեքսով զբաղվել ամսեկանների ժամանակ. news.am Ի գիտություն աղջիկներին. կարելի՞ է սեքսով զբաղվել ամսեկանների ժամանակ. news.am](up/article/small/file_30994_5261248.jpg)
Այս հացին հիմնականում շատ զույգեր կպտասխանեն «ոչ»։ Բայց կան զույգեր, ովքեր չեն ցանկանում մի ամբողջ շաբաթ զրկվել սեքսի հաճույքից եւ ուզում են հարաբերություններ ունենալ նաեւ այդ օրերին...
![](images/calendar.png)
![«Պատահական սեռական հարաբերությունը հղի է մի շարք բացասական հետևանքներով». սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյան «Պատահական սեռական հարաբերությունը հղի է մի շարք բացասական հետևանքներով». սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյան](up/article/small/file_30803_1024754.jpg)
Ամռանը մյուս գայթակղություններին զուգընթաց շատանում են պատահական սեռական հարաբերությունները, որոնք, որպես կանոն, առավել հաճախ պատահում են գործուղումների, ճամփորդությունների, ամառային...
![](images/calendar.png)
![«Մարմնի լեզուն». սեքսուալ թաքնված ազդանշաններ. style.news.am «Մարմնի լեզուն». սեքսուալ թաքնված ազդանշաններ. style.news.am](up/article/small/file_29624_1519329.jpg)
Եթե կինը ցանկանում է ձեզ, նա ինքը կպատմի այդ մասին՝ առանց որեւէ խոսքի, սեքսուալ թաքնված ազդանշանների միջոցով։ Տղամարդու հետ շփվելիս կինը փորձում է խոսել իր համար բնական լեզվով...
![](images/calendar.png)
![Կանանց մոտ պակասող՝ բնավորության 7 կարևոր գիծ Կանանց մոտ պակասող՝ բնավորության 7 կարևոր գիծ](up/article/small/file_29194_9493990.jpg)
Բնավորության 7 գիծ, որոնք բացակայում են կանանց մեծամասնության մոտ և խանգարում, որ նրանք տղամարդկանց աչքին կատարյալ երևան: Այս մասին հաղորդում է cluber.com-ը...
![](images/calendar.png)
![Կրծքերի գեղեցիկ տեսքը պահպանելու 7 խորհուրդ Կրծքերի գեղեցիկ տեսքը պահպանելու 7 խորհուրդ](up/article/small/file_26934_5746382.jpg)
Ledynews.am-ը գրում է. կնոջ կուրծքը չի կարող ողջ կյանքի ընթացքում լինել ձիգ, բարձր և լիքը: Կան մի շարք գործոններ, որոնք դա թույլ չեն տալիս...
![](images/calendar.png)
![Ինչպես գայթակղել ձայնով Ինչպես գայթակղել ձայնով](up/article/small/file_26916_9388107.jpg)
Տղամարդիկ հաճախ բողոքում են, որ իրենց ձանձրացնում է կանանց շատախոսությունը: Մինչդեռ, գիտնականները պարզել են, որ 10-ից 7-ի դեպքերում տղամարդը տպավորվում է հենց ձայնից` անգամ...
![](images/calendar.png)
![Կնոջ մարմնի հանելուկը Կնոջ մարմնի հանելուկը](up/article/small/file_26452_1467976.jpg)
Կնոջ մարմինն իսկական հանելուկ է։ Եվ տղամարցր քիչ ջանքեր չի գործադրում պարզելու, թե ինչն է առավելագույնը սիրեցյալին գրգռում։ Սակայն, միեւնույն է, մնում են ծածուկ տեղեր։ Միայն թե մի կարծիր, որ քո մարմնի զգայուն կետեր գտնելը բացառապես...
![](images/calendar.png)
![10 իրավիճակներ, երբ կինը չի հրաժարվում ինտիմ մերձեցումից 10 իրավիճակներ, երբ կինը չի հրաժարվում ինտիմ մերձեցումից](up/article/small/file_26041_8540508.jpg)
Եթե կինը հաճախ է ասում. «Ես տրամադրություն չունեմ», ուրեմն նախ հիշեք, դա եզակի երևույթ չէ, աշխարհում շատ կանայք են գրգռվում հատուկ պայմաններում...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն